Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսել ազդեցիկ հայ շրջանակների հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ կայքում:

Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը , որին ներկա էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը՝ դիմել է նախագահին ասելով, որ Արցածի շրջափակման եւ ադրբեջանական հարձակման  պայմաններում նրանից ավելի ազդեցիկ նախաձեռնություն կսպասեն, ավելի գործնական, եչ միայն բարոյական:

Մակրոնը պատասխանել է, որ ինքը ճնշում է գործադրում Ալեիեւի վրա : «Ես Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:

Մակրոնը նաեւ ասել է, որ չկասկածեն Արցախի եւ Հայստանի հարցով իր վճռականությանը. «Պիտի շարունակեմ ջանքս, եթե նույնիսկ այս օրակարգով միակն եմ միջազգային ընտանիքում»: