Հռոմի պապի Ուկրաինայում կարգավորման գծով նվիրակ, կարդինալ Մաթեո Ձուպին հունիսի 29-ին, օրվա երկրորդ կեսին, հանդիպում կունենա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Այս մասին Rainews24 լրատվական հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանում Վատիկանի առաքելական ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Ջովանի դ՛Անիելոն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսկ երեկոյան տեղի կունենա ժամերգություն, որի ընթացքում կարդինալը կհանդիպի կաթոլիկ համայնքի հետ»,- ասել է դ՛Անիելոն։
Ավելի ուշ գործակալության ՌՈւԵ-ում ունեցած աղբյուրը հաստատել է, որ պատրիարք Կիրիլը հանդիպելու է կարդինալ Ձուպիի հետ հինգշաբթի։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ պապի նվիրակը ժամանել է Մոսկվա երեքշաբթի երեկոյան։ Նշվել է, որ այցի նպատակը «մարդկայնության ժեստերի խրախուսումն է, որոնք կարող են օգնել լուծման ուղիների որոնմանը... արդարացի աշխարհի հասնելու համար»։





























