Իսրայելի նախագահը հուլիսի 19-ին Վաշինգտոն այցի ժամանակ ելույթ կունենա Կոնգրեսում՝ կապված իր երկրի հիմնման 75-ամյակի հետ, գրում է Reuters-ը։
Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մքքարթին։
«Իսրայելի միակ մյուս նախագահը, ում նման հնարավորություն է ընձեռնվել, նրա հայրն է՝ Հայիմ Հերցոգը, նա այցելել է ավելի քան 35 տարի առաջ»,-ասել է Մքքարթին։
Նեթանյահուն դեռեւս չի ընդունվել Սպիտակ տանը՝ չնայած նոյեմբերին վեցերորդ ժամկետով հաղթանակին, ինչը նշանակում է ԱՄՆ-ի դժգոհությունը նրա կրոնական-ազգայնական կառավարության քաղաքականությունից։





























