Վրաստանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով։ Այս մասին, ԱՊԱ-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կարծիքն այն մասին, որ Ուկրաինայի հաղթանակը կնշանակի նաեւ Կովկասի երկրների հաղթանակ։

Պապուաշվիլին նշել է, որ Ուկրաինայի հաղթանակը նշանակում է Ուկրաինայի հաղթանակ։ «Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, ապա դա կարվի խաղաղ ճանապարհով։ Դա մեր քաղաքականությունն է, եւ կառավարությունը ոչ մի թաքուն օրակարգ չունի»,-ասել է նա։