Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է կոշտ պատասխանել Շվեդիայում՝ Ստոկհոլմում, Ղուրանի այրմանը։
Նա ասել է, որ «ազատ կամարտահայտման քողի տակ հակաիսլամական ակցիաներ իրականացնող կառուցները չեն հասնի իրենց նպատակին»։
«Մուսուլմաններին վիրավորելը ոչ մի ընդհանրություն չունի ազատ կամարտահայտման հետ։ Վաղ թե ուշ մենք կստիպենք Արեւմուտքում որոշ շրջանակների ճանաչել այդ փաստը»,-ասել է Էրդողանը։





























