Եվս մեկ միլիարդատեր՝ Իգոր Մակարովը, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Տեղեկությունը հայտնվել է Forbes-ի կայքում նրա պրոֆիլում։
Նշվում է, որ Մակարովը հրաժարվել է ռուսական անձնագրից 2023 թվականին եւ այժմ ունի միայն մեկ քաղաքացիություն՝ Կիպրոսի։
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Մակարովը նշված է որպես կիպրացի միլիարդատեր։ Ցուցակում նա զբաղեցնում է հարուստ կիպրացիների շրջանոււմ հինգերորդ տեղը։





























