ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ով առաջադրվում է 2024   թվականի նախագահական ընտրություններում, անսպասելի այց է կատարել Ուկրաինա, գրում է NBC News-ը։

«Ուկրաինա այցը միայն ամրապնդել է ներդրում ունենալու իմ վճռականությունը, ինչպես նաեւ շարունակելու աջակցությունը մեր ուկրաինացի ընկերներին եւ դաշնակիցներին»,-ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։

Նա դարձել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուն, ով նախընտրական արշավի ժամանակ հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ։