Փարիզում անկարգությունների հետ կապված դադարեցվել է հանրային տրանսպորտի երթեւեկությունը, գրում է Associated Press-ը։
Փարիզի քաղաքապետ Վալերի Պեկրեսը Twitter-ում գրել է․ «Տրանսպորտը թիրախ չէ հանցագործների եւ վանդալների համար»։
Նա նշել է, որ որոշումը կայացվել է Փարիզի ոստիկանության պետի եւ տրանսպորտային օպերատորների հետ համատեղ։
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ 40 000 шստիկանի կուղարկի եւ շրջաններում «զրոյական հանդուրժողականության» մոտեցում կկիրառի։
Ավելի վաղ Փարիզի Նանտեր արվարձանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել՝ կապված ոստիկանի կողմից 17-ամյա պատանու սպանության հետ։
Այսօր քաղաքում երթ է անցկացվել՝ ի հիշատակ պատանու։ Երթը գլխավորել է նրա մայրը։





























