Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպի հետ կապված լարվածության ֆոնին Բաղդադում Ղուրանի այրման դեմ բողոքողները ներխուժել են Շվեդիայի դեսպանատան տարածք, գրում է Shafaq News-ը։

Դատավոր Ֆայք Զայդանը հրամայել է դատական գործողություններ սկսել՝ ծագումով Իրաքից փախստականի արտահանձնման համար, որը կապ ունի Շվեդիայում Ղուրանի այրման հետ։

Ավելի վաղ ազդեցիկ շիա քահանա Մուքթադ ալ-Սադրը իր հետեւորդներին կոչ է արել զանգվածային բողոք կազմակերպել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան առջեւ։

Շիա առաջնորդը դիմել է Իրաքի իշխանություններին՝ խնդրելով քաղաքացիությունից զրկել պղծման ակտին ներգրավված անձին։