ՆԱՏՕ-ի անդամները նախնական համաձայնության են եկել գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին խնդրելու համար եւս մեկ տարի մնալ պաշտոնում, ասել է որոշմանը ծանոթ ամերիկացի պաշտոնյան:

Անանուն մնալու պայմանով պաշտոնյան ասել է, որ որոշումը պետք է հաստատվի դաշինքի անդամների կողմից։

Լիազորությունները եւս մեկ տարով երկարացնելու մասին պաշտոնական խնդրանքն, ինչպես սպասվում է, շուտով կլինի, ասել է պաշտոնյան։

ՆԱՏՕ-ի անդամները հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կհավաքվեն ամենամյա գագաթաժողովին։ Նորվեգիայի նախկին վարչապետ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է 2014 թվականից։