Ֆինլանդիայում հայտնաբերվել են Արեւմտյան Նեղոսի տենդը փոխանցող մոծակներ։ Այս մասին ասվում է բարձրագույն ուսումնական հաստատության կայքում։
«Culex modetus տեսակի մոծակներն առաջին անգամ հայտնաբերվել են Ֆինլանդիայում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանք տարածում են Արեւմտյան Նեղոսի տենդը, սակայն դեռեւս վտանգ չեն ներկայացնում։
«Տվյալ փուլում ֆինները չպետք է անհանգստանան մոծակների հայտնաբերման պատճառով։ Ներկայումս մարդկանց վարակման դեպքեր չեն հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։



























