Եթե Ուկրաինան հրավեր չստանա ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ, ապա երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի գնա գագաթաժողովին։ Այս մասին հունիսի 29-ին Reuters-ի հարցազրույցում ասել է պետության ղեկավարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

«Մենք խնդրում ենք սկսել մեզ ՆԱՏՕ-ին անդամակցության հրավիրելու գործընթացը»,- նշել է Ժովկվան։

Հիշեցվել է, որ ՆԱՏՕ երկրների գագաթաժողովը պետք է տեղի ունենա հուլիսի 11-12-ին Վիլնյուսում։