Իսրայելում վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին սպառնալիքներով նամակ են գտել նրա եղբոր՝ Յոնաթանի գերեզմանին։
«Իսրայելի ոստիկանությունը Անվտանգության ծառայության հետ միասին համատեղ հետաքննություն է սկսել՝ կապված սպառնալիքներով նամակի հետ, որը հայտնաբերվել է Հերցլ լեռան վրա Յոնաթան Նեթանյահուի գերեզմանին»,-ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ 13-րդ ալիքի տվյալների՝ հատուկ ծառայությունները սպառնալիքը որակում են որպես հոգեբանական ճնշում։
Կիրակի վարչապետն ու նրա եղբայր Իդոն այցելել են գերեզման եւ ծաղիկներ խոնարհել իրենց եղբոր շիրիմին։





























