Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է անկարգությունների պատճառով ՆԳՆ-ի կողմից հավելյալ միջոցների կիրառման մասին։ Նրա խոսքով՝ գերատեսչությունը գործի կդնի «հավելյալ միջոցներ»՝ ի պատասխան ցույցերի։
Նախագահն ընդգծել է, որ իրավապահներն արձագանքել են օպերատիվ եւ նպատակահարմար կերպով։
Երեքշաբթի առավոտյան Փարիզի Նանտեր արվարձանում 17-ամյա դեռահասի են գնդակահարել, որը, ոստիկանության տվյալներով, հրաժարվել է կատարել նրանց պահանջները։ Արդյունքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են բռնկվել։ Երիտասարդությունն այրում է մեքենաները, ոստիկանական շենքերը։ Մի շարք քաղաքներում աշխատում են ոստիկանական հատուկ նշանակության ուժերը, գործի են դրվել նաեւ զրահատեխնիկա եւ ուղղաթիռներ։





























