Լիոնում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով 7 ոստիկան հրազենային վիրավորում է ստացել, գրում է Le Figaro-ն։
Անկարգություններ են տեղի ունեցել շաբաթ գիշերը, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել 27 ոստիկան, հրազենային վնասվածք է ստացել յոթ ոստիկան, նշում է ոստիկանությունում թերթի աղբյուրը։
Նրանցից մեկին, ով աչքի եւ այտի հատվածում վնասվածք է ստացել, վիրահատում են։
«Նրանց փրկել է այն, որ նրանք գտնվել են կրակ արձակած անձից քսան մետր հեռավորության վրա»,-ասել է աղբյուրը։
Վերջին տվյալներով՝ ողջ Ֆրանսիայում անկարգությունների եւ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 1311-ի։





























