ԵՄ-ն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպը։ ԵՄ-ն այդ ակտն անվանել է «վիրավորական, անհարգալից եւ բացահայտ սադրանք»։
«Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության համար տեղ չկա։ ԵՄ-ն հաստատում է իր հակվածությունը կրոնների կամ համոզմունքների պաշտպանությանը ինչպես անդամ երկրներում, այնպես էլ միջազգային մակարդակով։ Անհրաժեշտ է միասնական լինել՝ հանուն փոխըմբռնման եւ հարգանքի։ Ներգրավված կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն հետագա էսկալացիայից։ ԵՄ-ն դատապարտում է նաեւ Բաղդադում շվեդական դեսպանատան գրոհումը»,-ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ։





























