Արգենտինայում լիթիումի մարտկոցների արտադրության  առաջին գործարանն իր աշխատանքը կսկի սեպտեմբերին՝ օգտագործելով   Livent Corp ամերիկյան ընկերության կողմից տեղում արդյունահանվող մետաղը, լեռնարդյունաբերության ներկայացուցիչներին վկայակոչելով՝ տեղեկացնում է  Reuters-ը։

Այս տարի ավելի վաղ Livent ընկերությունը պայմանավորվել էր YPF արգենտինական պետական նավթային ընկերության Y-TEC ստորաբաժանման մշակած նոր գործարան լիթիումի մատակարարումների մասին։

«Մենք սկսելու ենք արտադրել երկրում առաջին լիթիում-իոնային ուժակուտակիչ մարտկոցները»,- ասել է Y-TEC-ի նախագահ Ռոբերտո Սալվարեցան՝ նշելով, որ մարտկոցներում օգտգործվելու է Livent ընկերության կողմից հյուսիսային Արգենտինայում արդյունահանվող լիթիումի կարբոնատը։

Արգենտինան լիթիումի արդյունահանման մեծությամբ աշխարհում չորրորդ երկիրն է և ներդրումներ է գրավում։ Չիլիի և Բոլիվիայի հետ այս երկիրը գտնվում է Հարավային Ամերիկայի,  այսպես կոչված, «լիթիումի եռակյան» մեջ, որտեղ գերթեթև մետաղի  խոշորագույն պաշարներ կան, որոնք մեծ պահանջարկ են վայելում ուժակուտակիչներում օգտագործվելու շնորհիվ։