Եվրոպական հիմնադրամները 16-րդ շաբաթն անընդմեջ տուժում են ներդրումների արտահոսքից, ինչի հետևանքով տարվա սկզբից կապիտալի դուրսբերման ընդհանուր ծավալը կազմել է 27 մլրդ․ դոլար, տեղեկացրել են Bank of America-ի ռազմավարները՝ վկայակոչելով EPFR Global-ի տվյալները, գրում է Bloomberg-ը։
Միայն վերջին շաբաթում Եվրոպայում հիմնական շրջաններից դիտարկվում է կապիտալի ամենամեծ արտահոսքը՝ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար։
ԱՄՆ տնտեսության ուժը, հավանաբար, նույնպես խաղացել է իր դերը՝ գլոբալ աճի թուլացման վտանգի ֆոնին, կարծում է գործակալությունը։
«Տեխնոլոգիաների հասանելիությունը կրկին տարածաշրջաններ կապիտալի ներհոսք է խթանում՝ օգուտ բերելով ԱՄՆ-ի արժեթղթերին և դոլարին»,- հայտարարել է Barclays-ի փորձագետ Էմանուել Քաուն՝ ընդգծելով, որ Եվրոպան միակ խոշոր տարածաշրջանն է, որտեղ հունիսին կապիտալի արտահոսք է արձանագրվել։ «Հակառակը, ամերիկյան ներդրողներն առաջին անգամ այս տարի սկսել են եվրոպական արժեթղթեր վաճառել, իսկ աշխուժության տվյալների թուլացումը հանգեցրել է տարածաշրջանից կապիտալի ավելի մեծ արտահոսքի»,- ավելացրել է նա։




























