Երկուշաբթի առավոտյան ոսկին էժանանում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 5,8 դոլարով կամ 0,3%-ով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1 923,6 դոլարի։

Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,2%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց մինչեւ 23,067 դոլարի։