Միջինժամկետ հեռանկարում Հայաստանի արտաքին պարտքն էապես չի աճի, այսօր` հոկտեմբերի 6-ին, Երեւանում անցկացվող «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները` ենթակառուցվածքներ եւ կարգավորում» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

«Ճգնաժամի պատճառով մեր պետական պարտքն աճեց, ստիպված էինք, բայց պետք էր կայունություն ապահովել ֆիսկալ համակարգում»,- ասաց Վ. Արամյանը: Նրա խոսքով` եթե ՀՆԱ աճը 3-4 տոկոսից պակաս լինի, ապա պետք է շատ զգույշ լինել նոր պարտքեր վերցնելուց:

Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովին ներկայացված 2012 թ. բյուջեի նախագծում ՀՀ արտաքին պարտքը 2011 թ. վերջում կանխատեսվում է 3.14 մլրդ դոլար, իսկ 2012 թ. վերջում` 3.4 մլրդ դոլար: