Աշխարհի երկրների երկու երրորդը նվազեցրել է արտադրական ակտիվությունը պահանջարկի թուլացման պատճառով։ Միեւնույն ժամանակ, գնումների մենեջերների ինդեքսի (PMI) թուլացումը ցույց է տալիս, որ արդյունաբերության արտադրանքի պահանջարկը շարունակում է ընկնել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով J. P. Morgan-ի եւ S&P Global-ի տվյալները։

Արդյունաբերության մեջ համաշխարհային PMI ինդեքսի արժեքը հունիսին նվազել է մինչեւ վերջին կես տարվա նվազագույն արժեքը՝ 48,8 կետ՝ մայիսի 49,6 կետի դիմաց։ Ընդ որում, 29 երկրների միայն մեկ երրորդում ակտիվություն է նկատվում արդյունաբերության մեջ։

Ըստ J. P. Morgan-ի եւ S&P Global-ի՝ այս իրավիճակը տեղի է ունեցել արդյունաբերության արտադրանքի պահանջարկի նվազման եւ նոր պատվերների քանակի նվազման պատճառով: Դրա պատճառով արտադրողները կրճատել են նաեւ հումքի գնումների ծավալները, իսկ պատվերների կատարման ժամկետներն աճել են։