ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հուլիսի 6-7-ը կգործուղվեն Մոլդովայի Հանրապետություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից NEWS./am-ին հատնում են, որ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IDEA-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողով: Այն տեղի կունենա հուլիսի 6-7-ը, Քիշնևում:

Քննարկումների հիմնական թեման առցանց նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումն է: