Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան դուրս է գրվել հիվանդանոցից. նա ուշաթափվել էր միջոցառաման ժամանակ, տեղեկացրել է տեղի Observador պարբերականը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նախագահն ուշաթափվել է Կոշտա դե Կապարիկա համալսարան այցելության ժամանակ, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Հանրապետության նախագահն իրեն վատ է զգացել... չորեքշաբթի, նրան տեղափոխել են Սանտա Կրուսի (Կարնաշիդ) հիվանդանոց, որտեղ նա բուզննում է անցել, երեկոյան նրան դուրս են գրել»,- տեղեկացրել է պարբերականը։

Նախագահի խոսքով՝ նրա ճնշումն իջել է, բայց ինքն «առայժմ մահանալ չի պատրաստվում»։

Պորտուգալիայի նախագահն առաջ էլ առողջական խնդիրներ է ունեցել։ 2018թ. նա ուշաթափվել էր Բրագու (երկրի հյուսիս) այցի ժամանակ զարկերակային ճնշման իջնելու պատճառով։ 2017 եւ 2021թթ. նա վիրահատվել է, հեռացվել են մի քանի ճողվածքներ, իսկ 2019թ. հոկտեմբերին նրա մոտ հայտնաբերվել են մի քանի խոշոր արյունատար անոթների խցանումներ, որոնք հեռացվել են միջամտությամբ։

74-ամյա պահպանողական Ռեբելու դե Սոուզան Պորտուգալիայի նախագահն է 2016 թվականից եւ պաշտոնին է երկրորդ ժամկետում։