Հարավային Կորեան մտադիր է անօդաչուներից պաշտպանության համակարգ տեղադրել կառավարական եւ ռազմական օբյեկտներում, գրում է Yonhap-ը։

Գործակալության տեղեկության համաձայն՝ պաշտպանունակության բարձրացման ծրագրով գնումների կայքում տեղադրվել է 48,5 մլրդ վոնի (մոտ 37,2 մլն դոլար) չափով նախագիծ։

Նշված նախագծի շրջանակներում նախատեսվում է պաշտպանության համակարգ գնել Հարավային Կորեայի զինված ուժերի կողմից կառավարվող անօդաչուների դեմ։

Նախատեսվում է, որ անօդաչուներից պաշտպանության նոր համակարգի մատակարարման մրցույթին մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ օգոստոսի 8-ը: