Ռուսաստանը կխորհրդակցի Բելառուսի հետ, եթե մտադիր լինի միջուկային զենք կիրառել։ Այսպիսի կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշել է Լուկաշենկոն, ռուսական միջուկային մարտագլխիկների որոշակի քանակություն արդեն տեղակայված է Բելառուսում։

«Անգամ եթե Ռուսաստանը որոշի անել դա, ես համոզված եմ, որ իր մերձավորագույն հարեւանի հետ նա կխորհրդակցի»,- ասել է նա։

Բելառուսի նախագահը կոչ է արել չհուզվել միջուկային զենքի օգտագործման առիթով եւ ընդգծել է, որ ինքը չի պատրաստվում «գրոհել ոչ ԱՄՆ-ն, ոչ Գերմանիան, ոչ Մեծ Բրիտանիան», ոչ էլ ուրիշ որեւէ մեկին։