Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հինգշաբթի պատասխանելով օտարերկրյա լրագրողների հարցերին, ընդգծել է, որ իրեն Եվրոպայի վերջին դիկտատորը չի համարում։

«Դուք պետք է արդեն ներողություն խնդրեք ինձանից։  Ես ոչ մի դիկտատոր էլ չեմ։ Իսկ եթե դիկտատոր եմ, ապա ոչ վերջինը։ Ես աշխատում եմ, ոչ թե իշխում։ Այդպես է որոշել ժողովուրդը։ Ես կանեմ ամեն ինչ, ցանկացած դերում, որպեսզի Բելառուսն ունենա իր ճակատագիրը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է «Пул первого» թելեգրամ-ալիքը։

«Իշխանությունն ինձ այն բանի համար չի տրվել, որ այն ցեխի մեջ ընկած մնա»,- ավելացրել է Բելառուսի նախագահը։