Իտալիայի նախկին վարչապետ եւ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին 33-ամյա Մարթա Ֆաշինային 100 մլն եվրո Է կտակել, գրում է Ansa գործակալությունը:
Բացի Ֆաշինայից, որը խորհրդարանի պատգամավոր է «Առաջ, Իտալիա» կուսակցությունից եւ եղել է քաղաքական գործչի վերջին սիրեցյալը, 100 մլն եվրո է ժառանգել Բեռլուսկոնիի կրտսեր եղբայր Պաոլոն: Գործարար եւ Իտալիայի նախկին վարչապետի վաղեմի համախոհ Մարչելո Դելլ'Ուտրին կստանա 30 մլն եվրո։
Հունիսի 9-ին Բեռլուսկոնին տեղափոխվել է Միլանի San Raffaele կլինիկա, որտեղ մահացել է հունիսի 12-ին 86 տարեկան հասակում: Մարթա Ֆաշինան քաղաքական գործչի հետ իր վերջին օրերն անցկացրել է հիվանդանոցում։





























