Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Թուրքիա՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, երկու առաջնորդների բանակցությունները կկայանան Ստամբուլում ՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթաժողովին ընդառաջ ։ Sabah-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Զելենսկին եւ նախագահ Էրդողանը կհանդիպեն Ստամբուլում։ Նախագահ Էրդողանն այն առաջնորդների թվում է, ովքեր ամենից շատ հանդիպել են ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ»,-նշում է թերթը։





























