Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կպատմի Ստավրոպոլի երկրամասի կարտոֆիլի մասին, որը, տեղական իշխանությունների հավաստմամբ, ավելի լավն է, քան բելառուսականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, Պուտինը Ստավրոպոլի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովի հետ հանդիպման ժամանակ արձագանքել է երկրամասում գյուղատնտեսության վերաբերյալ նահանգապետի զեկույցին: Վլադիմիրովը նշել է, որ տարածաշրջանում նախկինում երբեք կարտոֆիլ չեն աճեցրել։ «Ձեր տված հանձնարարականի շրջանակներում՝ 600 հազար տոննա»,-զեկուցել է նա։

«Համե՞ղ կարտոֆիլ է»,-հետաքրքրվել է նախագահ։

Այս հարցից հետո Վլադիմիրովը հայտարարել է, որ հաջորդ անգամ անձամբ նախագահին կբերի փորձարկման։ «Ինչպես Բելառուսո՞ւմ»,-շարունակել Է Պուտինը։

«Կարծում եմ, որ ավելի լավն է»,-պատասխանել է Ստավրոպոլի ղեկավարը: «Ես կասեմ Ալեքսանդր Գրիգորեւիչին»,-խոստացել է Պուտինը։