Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կիբեռհրամանատարության, կիբեռանվտանգության եւ մշակութային հեղափոխության հարցերով Գերագույն խորհուրդների, նրանց ղեկավարության, ինչպես նաեւ մի քանի բանտապետերի եմ։

Սահմանափակող միջոցների հիմնավորման մեջ նշվում է, որ ցուցակում հայտնված կազմակերպությունները, իբր, «մասնակցում կամ մասնակցել են Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումներին եւ պատասխանատվություն են կրում խոսքի, կարծիքի արտահայտման եւ խաղաղ հավաքների ազատության խախտման կամ կոչերի համար»։