Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 6-ին կազմել է 375.28 դրամ: Երեկվա համեմատ դրամը փոքր-ինչ թուլացել է:

Ընդհանուր առմամբ` դրամը կրկին թեւակոխում է թուլացման փուլ: Համենայնդեպս` բորսայում կրկին կուտակվում են արտարժույթի չբավարարված հայտեր: Այսօր վաճառվել է ընդամենը 700 հազ. դոլար, քանի որ բանկերը հրաժարվել են բավարարել 1 դոլար/375 դրամ փոխարժեքով պահանջարկը:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը բարձրացրել են դոլարի առքի փոխարժեքը` մինչեւ 375 դրամ որոշ տեղերում, չնայած առավել տարածվածը 1 դոլար/374 դրամ փոխարժեքն է: Դոլարի վաճառքի փոխարժեքն էապես չի աճել եւ երեկվա նման գտնվուն է 376-77 դրամի սահմաններում: