Հարվարդը դադարել է լինել աշխարհի լավագույն բուհը Times Higher Education World University Rankings վարկանիշում:

Առաջատարի դերը զբաղեցրել է Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը` հետ մղելով Հարվարդը երկրորդ հորիզոնական: Այդ մասին տեղեկացնում է վարկանիշի պաշտոնական կայքէջը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սթենֆորդը, չորրորդը` Օքսֆորդը, եւ հնգյակը եզրափակում է Փրինսթոնը:

Նշենք, որ վարկանիշը կազմում է բրիտանական Times Higher Education ամսագիրը` Thomson Reuters գործակալության հետ, հայտնում է Lenta.ru-ն: