Շվեյցարիայի պաշտպանության նախարար Վիոլա Ամհերդը հայտնել է, որ ինքն ու իր ավստրիացի գործընկեր Կլաուդիա Թանները ուրբաթ օրը Բեռնում փաստաթուղթ են ստորագրել European Sky Shield ՀՕՊ եվրոպական համակարգին միանալու մտադրության մասին։

Ավելի վաղ Թանները, ինչպես նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել են Բեռն՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

«Բացի այդ, ստորագրվել է ռազմատեխնիկական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Գիտելիքների միավորումը օգտակար կլինի ընդհանուր ներուժի եւ ծախսերի նվազեցման համար»,-ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։