Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ալբանիայի նախագահին եւ կառավարությանը՝ անցած տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար, որտեղ կազմակերպության անդամ երկրներից մեկը փորձել է հասնել ամփոփիչ փաստաթղթում հակաադրբեջանական կետի ընդունմանը։
«Ալբանիան կանխել է այդ փորձը»,-ասել է Ալիեւը ալբանացի իր գործընկեր Բայրամ Բեգայի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ:
«Դա բարեկամության նշան էր եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը հավատարիմ մնալու դրսեւորում»,-ասել է նա։
Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանն ու Ալբանիան առանձնահատուկ դինամիկա են գրանցել երկկողմ հարաբերություններում՝ հիմնված բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա:




























