ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը շաբաթ մի շարք դիվանագիտական վրիպումներ է թույլ տվել Պեկին կատարած այցի ընթացքում առանց փոխադարձության մի քանի անգամ խոնարհվելով ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենի առաջ․ արարողակարգային սխալ, որը քննադատները որակել են որպես Ամերիկայի թուլության նշան, գրում է The New York Post-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը գլխավոր հակառակորդի հետ հարաբերությունները հարթելու իր քառօրյա փորձերի երկրորդ օրը առնվազն երեք անգամ խոնարհվել է փոխվարչապետ Հե Լիֆենի առաջ՝ սեղմելով նրա ձեռքը, մինչդեռ վերջինս կանգնած է եղել ուղիղ, թեթևակի հետ քաշված, «որպեսզի շողշողացող Յելենին խոնարհումների համար ավելի մեծ հնարավորություն տա»։
«Երբեք, երբեք, երբեք,- պարբերականին հայտարարել է Սպիտակ տան նախկին ավագ աշխատակից Բրեդլի Բլեյքմանը։- Ամերիկացի պաշտոնյան չի խոնարհվում։ Թերևս, նրան կանչել են տնօրենի աշխատասենյակ»։
«Խոնարհումը ընդունված արարողակարգի մաս չի կազմում»,- այս կարծիքին համաձայնել է Նյու-Յորքի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, չինական օրենսդրության և պետական կառավարման փորձագետ Ջերոմ Քոենը





























