«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը, սակայն մեր տեղեկություններով՝ նախագիծը մշակվել է Աղազարյանի եւ Արթուր Հովհաննիսյանի համատեղ ջանքերով։

Նախագիծը կքննարկվի, հավանաբար, վաղը սպասվող արտահերթ նիստում։