Ծաղկաձորում ծանոթացա սպորտբազայից մինչեւ Սեւանի մայրուղի ձգվող 5,4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 1,2 մլրդ դրամ:

Շինաշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,-գրել է նա: