«Միսս Վրաստան-2011» մրցույթի հաղթող Ջանեթա Կերդիկաշվիլին, իր ռուս լինելու հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո, դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` իրեն երկրի քաղաքացիությունը վերադարձնելու խնդրանքով:
Հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ 19-ամյա գեղեցկուհին հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ ինքը պաշտոնապես դիմել է համապատասխան մարմիններին` իր քաղաքացիությունը վերադարձնելու պահանջով` ՌԴ-ի քաղաքացիությունը պահելով: Միաժամանակ Ժանետան, իր իսկ խոսքերով, խնդրել է նախագահ Սահակաշվիլիին «արագացնել իրեն քաղաքացիություն տրամադրելու գործընթացը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պարզվել է, որ Ժանետան ծնողների, եղբոր եւ քրոջ հետ միասին մեկ տարի առաջ Թբիլիսիից տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ: Նրա ընտանիքի անդամները, դառնալով ռուսաստանցիներ, ավտոմատիկ ձեւով զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից:
Վրացական օրենսդրության համաձայն, օտարերկրյա պետությունների քաղաքացիներին թույլատրվում է տրամադրել վրացական քաղաքացիություն` իրենց քաղաքացիությունը պահպանելու հետ մեկտեղ, սակայն այդ հարցով վերջնական որոշում կայացնում է նախագահը: Երկակի քաղաքացիություն ունենալ ցանկացողները շատ են, այդ պատճառով նրանք երբեմն ամիսներ շարունակ ստիպված են սպասել իրենց ճակատագրի որոշմանը:
Նշենք, որ գեղեցկուհին ի իր էջում գրել էր, որ բնակվում է Միլանում, բայց իրականում ապրել է Սանկտ-Պետերբուրգում:




























