Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ամենահարուստ 10 անդամներից ամենահարուստը կուսակցության լիդեր Վլադիմիր Ժիրինովսկիի որդին է` Իգոր Լեբեդեւը:

Ռուսաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, նա տարեկան վաստակել է 4,7 մլն ռուբլի:

Նա ունի երկու բնակարան Մոսկվայում, որոցից յուրաքանչյուրի մակերեսը անցնում է 300 քմ-ից: Լեբեդեւը, բացի այդ, ունի BMW 650 ավտոմեքենա: Նրա հաշվեհամարում կա 1,8 մլրդ ռուբլի: Բացի այդ, Պետական դումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավարն ունի շուրջ 32 մլն ռուբլու ВТБ-ի բաժնետոմսեր:

Նրա հայրը` Վլադիմիր Ժիրինովսկին ավելի քիչ եկամուտ ունի: Տարեկան նրա եկամուտը կազմել է 2,5 մլն ռուբլի, հաղորդում է Lenta.ru-ն: