Հուլիսի 18-ի գիշերը Ղրիմում ՀՕՊ ուժերը խփել են ինը անօդաչու, իսկ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները վնասազերծել են եւս 19 անօդաչու, տեղեկացրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը թելեգրամ-ալիքում։ Գրոհի հեռեւանքով տուժածներ չկան, ասել է նա։
Պաշտպանության նախարարությունը եւս հայտարարել է Կիեւի՝ 28 դրոններով ահաբեկչական գրոհ իրականացնելու փորձերը կասեցնելու մասին, դրանցից 17-ը, գերատեսչության տվյալներով, խփվել է, եւս 11-ը վնասվել եւ վայր է ընկել։
«Ահաբեկչական գրոհի կասեցման արդյունքում տուժածներ եւ ավերածություններ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։





























