Անգամ առանց ՌԴ-ի պետք է անել ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք օգտագործել այդ սեւծովյան միջանցքը։ Այս մասին նշվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքում՝ ցորենի գործարքից Ռուսաստանի դուրս գալու առիթով, տեղեկացրել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Մենք չենք վախենում։ Մեզ դիմել են ընկերություններ, որոնք նավատերեր են։ Նրանք ասել են, որ պատրաստ են, բոլորը պատրաստ են շարունակել ցորենի մատակարարումները»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ «ցորենի գործարքին» ուղեկցել է երկու համաձայնագիր։
«Մենք երկու համաձայնագիր ունեինք՝ Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ, մյուսը՝ Ռուսաստան, Թուրքիա, ՄԱԿ։ Ուստի, երբ Ռուսաստանն ասում է, որ դուրս է գալիս, նա խախտում է իր պայմանավորվածությունները ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերիշի եւ նախագահ Էրդողանի հետ։ Մեզ հետ չէ։ Մենք նրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չունենք»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Տեղեկացվել է, որ Վլադիմիր Զելենսկին կարգադրել է արտաքին գործերի նախարարությանը «պատրաստել մեր պաշտոնական ազդանշանները Միավորված Ազգերի Կազմակերպությանը եւ Թուրքիային, որպեսզի նրանք ինձ պատասխանեն որպես Ուկրաինայի նախագահի, որ իրենք պատրաստ են շարունակել մեր նախաձեռնությունը»։





























