ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում առայժմ որեւէ շփում նախատեսված չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով, որոնք մեջբերել է ՏԱՍՍ-ը, ցորենի գործարքից  Ռուսաստանի դուրս գալուց եւ այլ իրադարձություններից հետո Պուտինը չի նախատեսել բանակցություններ վարել Թուրքիայի նախագահի հետ։

«Առայժմ չկան»,- ասել է Պեսկովը։

Անցած շաբաթ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել էր, որ Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրություն էլ չունի։

Ավելի վաղ Էրդողանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է զանգահարել Պուտինին՝ քննարկելու համար ցորենի գործարքը՝ չսպասելով Ռուսաստանի նախագահի այցին, որը կարող է այցելել Թուրքիա օգոստոսին։ Էրդողանը նաեւ ասել է, որ ցորենը դուրս բերելու մասին համաձայնագիրն Ուկրաինայում սեւծովյան նավահանգիստներից դառնալու է գալիք բանակցությունների թեման, որոնք Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը կանցկացնի ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։