Հետաքննությունը դիտարկում է Ղրիմի կամրջի վրա «կրկնակի ահաբեկչության» վարկածը, գրում է «Կոմերսանտ»-ը։
Ըստ այդ վարկածի՝ նախ դեպի կամուրջ են ուղղվել հեռակառավարվող հիդրոցիկլներ՝ հագեցած պայթուցիկներով։ Հիդրոցիկլերի քողի տակ հարվածներ են հասցվել «ավելի կատարյալ մարտական, այլ ոչ թե ինքնաշեն սարքերով», գրում է թերթը։
Mash Telegram-ի ալիքը ենթադրել, որ դրոնով կարող էին գրոհել Ղրիմի կամուրջը։
Meduza-ի աղբյուրը, որը մոտ է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությանը, հայտնել է, որ հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը Ուկրաինայի անվտանգության ծառայության եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի համատեղ գործողությունն էր:




























