ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Օդեսայի մոտ գտնվող օբյեկտներին, որտեղ ահաբեկչություններ էին պատրաստվում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ծովային բազավորման գերճշգրիտ զենքը կիրառվել է Օդեսայի շրջանում գտնվող նավանորոգման գործարանում, որտեղ ահաբեկչություններ իրականացնելու համար պատրաստվել են ոչ անվտանգ մոտորանավակներ:
Այդ հարվածը զինվորականներն անվանել են «հատուցման հարված»։
«Հարվածի համար նախատեսված բոլոր թիրախները խոցված են։ Արձանագրվել են հրդեհներ եւ պայթեցումներ ոչնչացված օբյեկտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նիկոլաեւի եւ Օդեսայի շրջաններում գիշերը հայտարարվել է օդային տագնապ։ Ավելի ուշ ազդանշանները հնչել են Չերկասի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Կիրովոգրադի մարզերում։ Իշխանությունները հայտնել են, որ Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքը վնասվել է գիշերային հրթիռային հարձակման արդյունքում։





























