Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Խզմալյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արայիկ Խզմալյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի միաձայն ձայներով Արա Խզմալյանը ընտրվել է Մատենադարանի տնօրեն։