Սաուդյան Արաբիան և Թուրքիան արդեն մի քանի ամիս է գաղտնի բանակցություններ են վարում Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից հետո Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաներին վերադարձնելու համար, հայտնում է Financial Times-ը։ Ըստ թերթի երկու աղբյուրների՝ այդ բանակցություններում ներգրավված է միլիարդատեր Ռոման Աբրամովիչը։
Forbes-ի տվյալներով՝ հրատարակությունը հարցում է ուղարկել Աբրամովիչի ներկայացուցչին։
Գործընթացն այնքան բարդ է, որ ուկրաինացի և ռուս պաշտոնյաները «հրաժարվում են ուղղակիորեն խոսել միմյանց հետ», ի տարբերություն նախկինում գերիների փոխանակման կամ հրադադարի բանակցությունների: «Ռուսական կողմի հետ [ուղիղ] շփում չկա», - հրապարակմանը հաստատել է Ուկրաինայի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Դարիա Գերասիմչուկը։ «Ավելին, մենք համոզված ենք, որ այս ուղղությամբ որևէ բանակցություններ չեն կարող լինել, քանի որ խոսքը ռազմագերիների փոխանակման մասին չէ, սրանք խաղաղ բնակիչներ են, սրանք երեխաներ են»,- ասաց նա։
Բանակցային գործընթացին ծանոթ դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանից ուկրաինացի երեխաների վերադարձի հարցը Էր Ռիադը բարձրացրել է հունիսին Կոպենհագենում Ուկրաինայի հարցով G20 հանդիպման ժամանակ։ Արեւմտյան երկրները հավանություն են տվել Սաուդյան Արաբիայի միջնորդությանը, գրում է թերթը։
Կողմերից ոչ մեկը կենտրոնացված չի հաշվել, թե քանի ուկրաինացի երեխա է տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ նրանց՝ այս գնահատականը և այդ երեխաներին ուր ուղարկելու որոշումը բարդանում է նրանով, որ նրանց դուրս են բերել տարբեր հանգամանքներում։ Թերթի զրուցակիցներից մեկը, ով ծանոթ է բանակցությունների ընթացքին, բացատրել է, որ կան իրավիճակներ, երբ երեխայի մայրն ու հայրը գտնվում են Ուկրաինայի տարածքում, և լինում են իրավիճակներ, երբ ծնողներ ընդհանրապես չկան, բայց կա, օրինակ, մի մորաքույր Վորոնեժում։
«Խնդիրն այն է, որպեսզի հաշվվեն բոլոր երեխաները՝ պարզելու համար, թե քանիսն են, և հետո գտնել լավագույն լուծումը յուրաքանչյուր երեխայի համար», - բացատրել է աղբյուրը FT-ին: Մեկ այլ գործոն, որը բարդացնում է բանակցությունները, երեխաների Ռուսաստան ժամանման տարբեր ձևերն են, գրում է FT-ն։





























