Հրապարակվել են Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության ցուցակները:
Այս պահին առկա տվյալներով՝ այս տարի Երևանի պետական համալսարան ընդունվել է 2156 դիմորդ, թափուր է մնացել 349 տեղ: Նրանցից 427-ը բուհում կսովորի անվճար հիմունքներով:
Վճարովի ուսուցմամբ ընդունվածները 1699-ն են, արտոնությամբ ընդունվածները՝ 21-ը:
Ամենաշատ ուսանողն այս տարի կունենա ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետը, այն կընդունի 308 ուսանողի:





























