ԵՄ խորհուրդը եւս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինչեւ հունվարի 31-ը։

Սահմանափակող միջոցներն ուղղված են «Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածների դեմ»։

Ներկայումս պատժամիջոցները «բաղկացած են ոլորտային միջոցառումների լայն շրջանակից, ներառյալ սահմանափակումները ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների եւ երկակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի եւ շքեղության ապրանքների նկատմամբ»։

Բացի այդ, սահմանափակող միջոցառումների շրջանակներում արգելվել է ծովով  նավթի եւ որոշ նավթամթերքների ներմուծումը կամ փոխադրումը Ռուսաստանից ԵՄ, SWIFT-ից անջատվել են մի շարք ռուսական բանկեր, դադարեցվել է ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների հեռարձակումը Եվրամիությունում: Բացի այդ, Եվրամիությունը միջոցներ է ձեռնարկել պատժամիջոցների ռեժիմի շրջանցմանը խոչընդոտելու համար։