Կանադան ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Պատժամիջոցների տակ են հայտնվել, մասնավորապես, ռուսական բջջային օպերատորները, Տինկոֆ Բանկը, Բանկ Տոչկան, Միր քարտը, Yandex Pay-ը, Մոսկվայի քաղաքային կազակական համայնքը: 

Ցուցակում ընդգրկվել են նաեւ Ռուսաստանի մշակույթի եւ շոու-բիզնեսի գործիչներ, որոնց թվում են Իոսիֆ Պրիգոժինը, Իվան Օխլոբիստինը, Նիկիտա Միխալկովը, Յուլիա Չիչերինան, Ֆիլիպ Կիրկորովը, Դմիտրի Խառատյանը, Մարիա Ֆեդոսեեւա-Շուկշինան, Ալեքսանդր Սկլյարը եւ այլք:

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան եւ ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: