Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Իռլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Անդորայի հավաքականին եւ դարձյալ շրջանցեց Հայաստանի թիմին: Անդորայի հետ խաղում իռլանդացիները հանդիպման ելքը վճռեցին մեկնարկային 20 րոպեների ընթացքում: 8-րդ րոպեին Քեւին Դոյլը բացեց հաշիվը, իսկ 20-րդ րոպեին Էյդեն Մաքգիդին խփեց երկրորդ գնդակը:

B խմբում 20 միավորով առաջին տեղում է Ռուսաստանը, Իռլանդիան ունի 18, Հայաստանը` 17 միավոր: Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կմրցեն Իռլանդիայի եւ Հայաստանի հավաքականները, Ռուսաստանը կընդունի Անդորայի թիմին: